Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է ասել առանց չափազանցութեան, որ քաղաքակիրթ երկրներում քաղաքացին շարունակ ապրում է ու շնչում պետական լեզուի մթնոլորտի մէջ:

Արդ՝ պետական լեզուն իշխող ազդի լեզուն է։

Սա շատ բնական է: Բայց այն մի հատիկ հանգամանքը արդէն ինքնըստինքեան նոյնիսկ անկախ պետութեան ցանկութիւնից ու դիտաւորութիւններից՝ բացառիկօրէն արտօնեալ դրութեան մէջ է դնում իշխող ազգութիւնը ի հաշիւ իշխուածների, նրա լեզուին տրւում է գործադրութեան մի շատ կարեւոր ասպարէզ, որից միւս լեզուները մնում են զուրկ: Իսկ գործադրելու անհրաժեշտութիւնը բնականօրէն տանում է դէպի զարգացում — ինչպէս եւ անգործադրութիւնը կամ սահմանափակ գործադրութիւնը տանում է դէպի անկում, — որովհետեւ կարիքը ամէն մի ստեղծագործութեան հիմնական պայմանն է, նրա գլխաւոր խթանը:

Հայաստանի Հանրապետութեան հաստատման օրից, շատ կարճ ժամանակամիջոցում, հայ լեզուն մտաւ զարգացման այնպիսի մի շրջանի մէջկ, որը դարեր շարունակ մնում էր փակ իրեն առջեւ: Հայաստանցի հայը հարկադրուած է մշակելու իր լեզուն, որովհետեւ այդ լեզուով պէտք է վարէր իր պետական կեանքը: Օրէնքներ սահմանադրէր, մեղադրէր ու պաշտպանէր դատական ատեաններում, բանախօսէր պետական