Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խնդիրների վրայ, տեսակէտներ ձեւակերպէր ու
զեկուցումներ կազմէր, հրամայէր ու կարգադրէր,
հաշիւ պահէր ու հաշիւ տար:

Մինչեւ երէկուայ օրը այս բոլորը կատարւում
էր կամ ռուսերէն կամ թուրքերէն լեզուով,
Հայերէնը մնում էր պետական շրջառութիւնից
դուրս եւ այս իսկ պատճառով չէր զարգանում
ռուսերէնի կամ թուրքերէնի հետ հաւասար թափով:
Ընդհակառակը տեղի էր տալիս, տկարանում
էր ու նոյնիսկ մոռացւում: Չեմ ուզում ասել,
հարկաւ, թէ պետական կեանքից դուրս՝
սնուելու ուրիշ աղբիւր չունէի լեզուն: Եթէ այդպէս
կիներ, շատ լեզուներ — սրանց թւում նաեւ
հայերէնը — շատոնց արդէն անհետացած պիտի
լինէին։ Ոչ, ուզում եմ ասել միայն, որ լեզուի
զարգացման համար պետական կեանքը խիստ
կարեւոր գործօն է — ամենակարեւորներից մէկը:
Առանց սրան լեզուն չի կարող զարզանալ
հարկաւ որ թափուր ու մանաւանդ չի կարող գտնել
իր Ալրիւ, ամբողջական արտայայտութիւնը:
Միշտ մնալու է մի բաց, մի խոշոր պակաս, որը
չի լրացուի ուրիշ ճանապարհներով, որովհետեւ
ընկերային կեանքի տարրերը տարբեր պահանջներ
են դնում լեզուին, հետեւապէս եւ տարբեր
ուղղութիւններով են մղում նրա զարգացումը:
Պետական խօսքը, ուրոյն բնոյթի խօսքը, պահանջում
է լեզուից այնպիսի յատկութիւններ եւ
այնպիսի կարողութիւններ է որ չունի ո՛չ ընտա–