Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկատուել պետութեան տէր, ուստի եւ նրանց
կամքն ու ցանկութիւնը հաշուի չեն առնուել
պետութեան սահմանները գծելու, նոր պետութիւներ
կազմելու կամ հիները կազմալուծելու
ժամանակ: «Հպատակները» — այսինքն՝ պետութիւն
կազմող մարդկանց իննսուն իննը առ հարիւրը —
նկատուել են իբրեւ իր, որ կարող է
անցնել ձեռքից ձեռք այնպէս, ինչպէս անցնում
է սարը, հովիտը, լիճը, անտառը, լճում ապրող
ձուկը եւ անտառում թափառող կենդանին:

Ժողովուրդների ու ազգերի «ինքնորոշման»
իրաւունքը — հետեւապէս եւ անպատուելու, սեփական
պետութիւն կազմելու իրաւունքը — նոր
գաղափար է, որ հրապարակ է եկել ու մասամբ
իրականացել միայն ԺԹ. դարում եւ ուժգնօրէն
շեշտուել միայն մեր ապրած օրերում: Բայց՝ այս
այսպէս լինելով հանդերձ՝ սխալ կը լինէր կարծել,
թէ գաղափարը բոլորովին անծանօթ է եղել
հին աշխարհին: Ոչ, մեզանից դարեր առաջ
դեռ վերածնունդի շրջանում — որոշակի արտայայտութիւն
է գտել այն միտքը, թէ մարդկային
հաւաքականութիւնները ինչ որ իրաւունքներ
ունեն, որ պիտի հաշուի առնուեն ու յարգուեն
պետութիւններ կազմելիս:

Ահա մի օրինակ.

ԺԵ. դարի երկրորդ կիսում լեհական թագաւոր
Կաղիմիր Դ. պահանջ է դրել՝ կցել Լեհաստանին
Պոմերանիա նահանգը, որ այդ ժամանակ