Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գտնուելիս է եղել Տեւտոնական Ուխտի — ապագայ
Պրուսիայի — գերիշխանութեան տակ: Պահանջը
հիմնաւորել է այսպէս.

ա — Պոմերանիան բնակեցրել ու շէնացրել են
Լեհաստանի հիմնադիր Լեհ թագաւոր ու իր յաջորդները
եւ հետագայում — երկար ժամանակ
— տիրապետել են երկրի վրայ լեհ վեհապետները:
Այս արգումենտը այսօր մենք կանուանէինք
պատմական:

բ — Պոմերանիայի աշխարհագրական դիրքն
ու կազմը ցոյց են տալիս, որ նա Լեհաստանի
բնական շարունակութիւնն է ու անբաժանելի
մասը: Սա աշխարհագրական արգումենտ է։
«Բնական սահմանների» պահանջ: Եթէ լեհ
քաղաքագէտները աւելացնէին սրա վրայ նաեւ այն,
որ Պոմերանիայի ազգաբնակութիւնը՝ շնորհիւ
երկրի աշխարհագրական դիրքին տնտեսապէս
սերտօրէն կապուած է Լեհաստանի հետ — սա կը
լինէր տնտեսական արգումենտ:

գ — Պոմերանիայում ապրող ժողովուրդը ազգայնօրէն
լեհ է ու միշտ լեհ է եղել — ապացոյց՝
լեռների, գետերի, քաղաքների ու գիւղերի անուները,
որ ամբողջովին լեհական են: Սա ազգային
արգումենտ է, յենուած լեզուային տւեալների
վրայ:

դ — «Պամերանիայի ազնուականութիւնը,
քաղքենիութիւնը եւ բոլոը կարգի հպատակները
չեն ուզում տանել օտար տիրապետութիւն եւ ու–