Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զում են միակնալ Լեհաստանի հետ, համաձայն
աստուածային ու մարդկային օրէնքների»։ Ահա
ինքնորոշման իրաւունք, յստակօրէն ձեւակերպուած
եւ որակուած իբրեւ աստուածային ու
մարդկային օրէնք:

Նոյն կարգի մի ուրիշ օրինակ՝ աւելի եւս
բնորոշ.

ԺԶ. դարի առաջին կիսում վէճ է ծագել
Ֆրանսայի ու Սպանիայի միջեւ՝ Բուրղունդիայի
վերաբերմամբ: Ֆրանսական թագաւոր Ֆրանսուա
Ա. նեղին դրուած՝ կնքել է Մադրիդում սպանական
թագաւոր Կարլոս Ե-ի հետ մի դաշնագրութիւն,
որով հրաժարուել է Բուրղունդական
դքսութիւնից յօգուտ Սպանիայի։ Կարլոսը գրել
է իր պահանջը ու Ֆրանսուան տեղի է տուել այն
հիման վրայ, որ Կարլոսը — մօր կողմից — բուրգունդական
Վերջին դուքս Շարլ Յանդուգնի թոռն
է, մինչդեռ Ֆրանսուայի ազգակցական կապերը
նոյն իշխանական տան հետ աւելի հեռաւոր են եղել։
Այսինքն, դաշնագրութիւնը հիմնաւորուել Է
ընտանեկան կապակցութեան ու ժառանգելու իրաւունքի
վրայ:

Ֆրանսիական իրաւագէտները — անշուշտ
Ֆրանսուայի թելադրութեամբ — ապօրինի են
յայտարարել Մադրիդի դաշնագրութիւնը: Ինչո՞ւ:
Որովհետեւ — բացատրել են Սորբոնի գիտուն
վարդապետները — չի կարելի բաժանել մի
նահանգ այսինչ պետութիւնից ու կցել այնինչ