Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կեց հին աշխարհը, հին կարգերն ու հասկացողութիւնները
եւ խիզախօրէն հռչակեց «մարդու
ու քաղաքացիի իրաւունքները», գաղափարը
աստիճանաբար ամրացաւ, ոյժ առաւ, ծորեց վերին
շերտերից ժողովրդական լայն զանգուածների
խորքերը, քաղաքական ընդհանուր պահանջ դարձաւ
ու խոշոր չափերով իրականացաւ:

Այլեւս ոչ որ չի հերքում ինքնորոշուելու
իրաւունքը իբրեւ իրաւունք — տարբեր բան է
գործադրութիւնը, գործադրելու եղանակը, չափն
ու ձեւը: — Ժամանակակից քաղաքագէտները,
ԺԹ. դարից սկսած, ամէն մի փոփոխութիւն պետական
սահմանների — ինչ էլ լինի իսկական
շարժառիթը — աշխատում են քողարկել այս քողի
տակ, հիմնաւորել ու արդարացնել ժողովուրդների
կամքով, իսկական կամ կեղծ:

ԺԹ. դարի ռուսական ցար Ալեքսանդր
Ա-ը միացնելով Վրաստանը իր կայսրութեան,
հանդիսաւոր հրովարտակով յայտարարեց,
որ անում է այդ ոչ թէ նոր երկրների
տիրապետելու եւ իր իշխանութիւնը տարածելու
համար, այլ միմիայն դիջանելով վրաց թագաւորի
ու ազգի ջերմագին աղերսանքներին:

Բալկանեան ազգերի անջատումը թուրքիայից
ու սեփական պետութիւննեը կազմելը, Բելգիայի
անջատումը Նեդերլանդներից, հիւսիսային
իտալիայի ազատագրումը աւստրիական լուծէց ու
ապա ամբողջ Իտալիայի հաւաքումը համազգա–