Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յին մի պետութեան շրջանակի մէջ, Կուբայի անջատումը
Սպանիայից, Նորվեգիայի անջատումը
Սուէտիայից, Իսլանդիայի անջատումը Դանեմարքայից,
— սրանք բոլորը կատարուեցին ազգերի
ինքնորոշման դրօշակի տակ:

Պրուսիան, խլելով Ֆրանսիայից 1871 թուականին
էլզաս—Լոտարինգիան, պատճառաբանեց,
թէ այդպիսով նա իրականացնում է ազգաբնակութեան
կամքը, վերահաստատում է արդարութիւնը
ու պաշտպան կանգնում իրաւունքի, որովհետեւ
գերմանական այդ երկիրը իր դերման ազգաբնակութիւնով՝
տառապում էր դառնօրէն օտար
լուծի տակ եւ օր—գիշեր երազում էր, թէ ե՞րբ
պիտի միանայ մայր Պրուսիայի հետ: Ֆրանսիան,
վերագրաւելով 1918 թուականին նոյն էլզաս–
Լոտարինգիան, ասաց որ այդ նահանգների անունը
էլզաս—Լոտարինգիա շէ, այլ Ալզաս–Լորէն ,
որ դա Գերմանիա չէ, այլ Մերձ–Հռենոսեան
Ֆրանսիա, որի ազգաբնակութիւնը արդէն վաղուց
դադարել է գերման լինելուց, ֆրանսիական
է հոգով եւ իմպերիալիստական ու միլիտարիստական
Պրուսիայի երկաթէ բռունցքն էր միայն,
որ կարողացել էր այսքան տարի խեղդել ընդհանուր
բողոքի ձայնը...

Մեծ պատերազմի ու հետագայ դաշնագրի
հետեւանքով կազմուեցին — կամ վերակազմուեցին —
մի շարք ազգային պետութիւններ նախկին
ռուսական, Աւստրօ–Հունգարական ու Օս—