Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուածների ինքնորոշման պահանջին, լրիւ ու կատարեալ
չեն — դեռ շատ հեռու են լրիւ ու կատարեալ
լինելուց։ Մնում են բազմաթիւ վէճեր
ու խնդիրներ, որ տակաւին չեն լուծուած, կամ
լուծուած են անբաւարար, կէս—կատար ձեւով՝
նոյնիսկ ակներեւօրէն հակառակ ինքնորոշման
իրաւունքին։ Բայց եւ այնպէս՝ դրութիւնը այսօր
անհամեմատ աւելի բաւարար է, քան էր տասը
տարի առաջ, 1914 թուականին, եւ 1914ին շատ
աւելի բաւարար էր, քան հարիւր տարի առաջ,
ԺԹ. դարի սկզբում:

Գաղափարը ամրանում է ու մարմնանում
արագօրէն աճող թափով:

Եւ ապագան ապահովուած է, որովհետեւ
այն նոր իրաւակարգը որ գալիս է — ու մասամբ
արդէն եկել է — հիմնովին յեղաշրջելու կապիտալիստական
աշխարհը — հիմնովին յեղաշրջելու
կապիտալիստական իրաւակարգը — նոր ոյժ է տալու սկսուած
պրոցեսին: Նոր ոյժ է տալու, որովհետեւ
ազգերի քաղաքական եւ դասակարգերի տնտեսական
ազատագրումը միմեանցից անբաժան խնդիր
է, նոյն կարգի պահանջներ, երկուսն էլ հիմնուած
մարդու եւ քաղաքացիի իրաւունքների
վրայ եւ ապա երկուսն էլ ունեն թիկունքում նոյն
յենարանը՝ զանգուածների աճող գիտակգութիւնրը
ու պայքարի համար կազմակերպուելու կորովը:

Ազգերը կարիք ունեն ազգային պետութիւն–