Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ւեց՝ հետեւեալ օրն եւեթ պիտի խորտակուի կամ
— բարիքի փոխարէն — մի աղէտ պիտի
դառնայ ազատագրուած քաղաքացների գլխին:

Բայց ի՞նչպէս որոշել, թկ ո՞րն կ կարողութեան
անհրաժեշտ նուազագոյնը։

Եւ առաջին հերթին՝ ո՞րչափ հող ու ո՞րքան
մարդ է հարկաւոր կենսունակ մի պետութիւն
կազմելու համար:

Պատմութիւնն ու քաղաքական արդի կացութիւնը
որոշակի պատասխան չեն տալիս հարցին:
Աւելի ճիշդը՝ պատասխանում են այն մտքով, թէ
պետութիւններ կարող են լինել շատ տարբեր չափերի,
ամէն մի չափի:

Զինաստանը — բուն Չինաստանը, առանց
Մանչուրիայի ու հպատակ միւս երկիրների
ունի 370 միլիոն ազգաբնակութիւն — մարդկային
մի անծայրածիր բազմութիւն, որ եթէ ձեռք
ձեռքի տար, կը կազմէր մի շղթայ, որը տասնհինգ
անգամ կը շղթայէր երկրագնդի շուրջը,
բեւեռից բեւեռ անցնելով։ Այդպէս է Չինաստանը,
իսկ Լուքսեմբուրգի դքսութեան սահմաններում
ապրում է ընդամէնը 200 հազար մարդ
հազիւ մի միջակ քաղաքի բնակչութիւն: Նոյնը
եւ տարածութեան վերաբերմամբ. ցարական
Ռուսաստանը բռնել էր ամբողջ երկրացամաքի մի
վեցերորդ մասը, Բալթեան ծովից մինչեւ խաղաղ
ովկիանը ու Թիան—Շանի փէշերից մինչեւ
բեւեռային մշտական սառոյցները, մինչդեռ Մո—