Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակոյի իշխանութիւնը այնքան փոքր է, որ եթէ
մէկ ծայրում փռշտաս մի քիշ բարձր, ձայնդ
միւս ծայրը կը հասնի...

Ահա թէ որքան անեզր են կարելիութեան
սահմանները:

Կարելի է առարկել, թէ Լիւքսեմբուրգի
դքսութիւնը ու Մոնակոյի իշխանութիւնը օպերետային
պետութիւններ են, քաղաքական թիւրիմացութիւն
կամ զաւեշտ, զուրկ որեւէ իրական
արժէքից... թերեւս: Բայց ո՞րը հաշուել
իրական պետութիւն, ո՞րտեղից սկսել եւ ո՞ւր կանգ
առնել: Չէ՞ որ միւս բոլոր պետութիւնները
որ պետութիւն ենք համարում ու չենք կարող
չհամարել — դասաւորւում են այս երկու ծայրերի —
Չինաստանի ու Մոնակոյի միջեւ՝ սկսած
Գերմանիայից — իր 63 միլիոն ազգաբնակութիւնով —
ու աստիճանաբար իջնելով մինչեւ Ալբանիա —
որի ազգաբնակութիւնը մի միլիոնի էլ
չի հասնում:

Ահաւասիկ մի քանի թուեր.

Մեծն Բրիտանիան (Անգլիա) ունի 45 միլիոն
ազգաբնակութիւն, Ֆրանսիան՝ 39 միլիոն,
Իտալիան՝ 33 միլիոն, Սպանիան՝ 20 միլիոն
Լեհաստանը՝ 15 միլիոն, Հունգարիան՝ 12 միլիոն,
Աւստրիան՝ 8 միլիոն, Սուէդիան՝ 7 ու կէս միլիոն,
Հոլանդիան՝ 6 միլիոն, Սուէդիան՝ ու կէս միլիոն,
Բոլգարիան՝ 5 միլիոնից պակաս, Յունաստան՝
4 միլիոն, Դանեմարքը՝ 3 միլիոնից պա–