Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանական չափերը։ Տեսէք, երեք հարիւր միլիոն
Հնդիկները չեն կարողանում ազատագրուել անգլիական
գերիշխանութիւնից, մինչդեռ ութ հարիւր
հազար ալբանացիներին յաջողուեց սեփական
պետութիւն կազմել:

Պարզ է նոյնպէս, որ մեծութիւնը — ինքնըստինքեան —
չի որոշում պետութեան արժանիքը,
նրա «լաւ տեսակի» կամ «վատ տեսակի» լինելը:
Փոքրիկ Նորվեգիան, իբրեւ պետական մեքանիզմ
աւելի վատ չի, կազմակերպուած, պակաս
ձեռնհաս չէ իր ներսում ինքնուրոյն պետական
կեանք վարելու, քան հսկայական Չինաստանը:
Եւ փոքրիկ Դանեմարքում քաղաքացին, իր երկրի
մէջ, բաւարարուած է ոչ պակաս, ան ռուսը
հսկայական Ռուսաստանում:

Քաղաքակրթական աստիճանների տարբերութիւնը
չէ միայն, որ այս համեմատութեան մէջ
առաւելութիւնը տալիս է Նորվեգիային ու Դանեմարքին:
Ահա Ֆրանսիան ու Բելգիան, երկու
հարեւան պետութիւններ, որ կանգնած են
քաղաքակրթական նոյն աստիճանի վրայ: Այստեղ
եւս կարելիէ է ասել, թէ քառասուն միլիոնանոց
Ֆրանսիան — իր ներսում ու անկախ արտաքին
գործօններից — աւելի քան չի կազմակերպուած,
աւելո լաւ չի, կառավարւում ու աւելի լրիւ չի
բաւարարում իր քաղաքացիներին, քան ութը
միլիոնանոց Բելգիան։

Պետութեան մեծութիւնը անպայման ու բա–