Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցարձակ առաւելութիւն չէ: Նոյնիսկ թերութիւն
է ու արգելք՝ պետական կեանքը կանոնաւորելու
համար էլ եթէ պետութիւնները ապահովուած
լինէին արտաքին վտանգներից ու ճնշումներից,
նրանց մեծութիւնը կը դառնար մի աւելորդ բեռ
կամ — առնուազն — մի անարժէք հանգամանք:

Զգուշաբար ու վերապահումներով եմ
գրում, որովհետեւ մտածողութեան այս ուղին
կարող է խոշոր սխալմունքների ձգել։

Իմ դրութեան նիւթը — ազգն է: Բնական է,
որ ուշադրութիւնս մնում է շարունակ կենտրոնացած
յատկապէս այդ մէկ նիւթի վրայ եւ որ
պետական խնդրին էլ մօտենում եմ ազգային
կարիքների տեսակէտից, որոնում եմ պետութեան
ամենից առաջ ազգային Հայրենիքը... Բայց
պետութիւնը միմիայն ու սոսկ ազգային կազմակերպութիւն
չէ, այլ նաեւ — ու շատ խոշոր չափերով —
տնտեսական, քաղաքական ու ռազմական
կազմակերպութիւն է:

Եւ այս հանգամանքը խիստ բարդացնում է
խնդիրը:

Քանի դեռ միջպետական փոխյարաբերութիւնները
կը մնան այնպէս, ինչպէս են այսօր
իսկ սրանց արմատական փոփոխումը, որքան էլ
հասունացած լինի, վաղը չէ որ պիտի կատարուի, —
քանի դեռ գոյութիւն կունենան սահմանային
արգելքները, մաքսային գծերը, տնտեսական
ճնշումները, իրար խեղդելու ու թալանելու