Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճանների անչափ մեծ տարբերութիւնն է. քանի
անգլիացու դէմ կանգնած է անկազմակերպ, աղքատ,
մերկ ու տգէտ հնդիկը՝ որակը կարող է
գերակշռել քանակը: Բայց եթէ պետութիւնների
քաղաքակրթական աստիճանը մօտաւորապէս
նոյնն է — ինչպէս է, օրինակ, ամբողջ Արեւմտեան
Եւրոպայում — ծաւալը, մեքանիքական
զանգուածը դառնում է անփոխարինելի ոյժ,
իրական ու շատ արժէքաւոր առաւելութիւն:

Փոքր պետութիւնները, — ալելի կամ պակաս
չափով, բայց միշտ ու անխուսափելիօրէն —
կախում ունեն մեծերից, հարկադրուած են յարմարուելու
մեծերի ցանկութիւններին կամ ուղղակի
կատարելու նրանց պահանջները: Մշտական
սպառնալիքի տակ են փոքրերը, մշտական վտանգի
մէջ:

Այս անապահով դրութիւնը անդրադառնում
է, հարկաւ, պետական կեանքի վրայ, դժուարացնում
է այն, կաշկանդում է ազատ զարգացումը,
զրկանքների ու նեղութիւնների է ենթարկում
քաղաքացիներին: Մեծն Բրիտանիայի քաղաքացին —
առանց որեւէ անհատական արժանիքների
ու միմիայն այն պաաճառով, որ մեծ պետութեան
քաղաքացի է — ունի բաւարարուելու այնպիսի
կարելիութիւններ ու միջոցներ, որոնցից
զուրկ է ոչ միայն յետամնաց պարսիկը, այլեւ
լաւ քաղաքակրթուած ու ընդունակութիւններով
օժտուած Նորվեգիացին, Ֆինն ու Չեխը: Պետու–