Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռուսաստանի ու Բոլգարիան՝ Ռուսաստանի
կողքին, Զուիցերիան չորս հզօր պետութիւնների —
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու
Աւստրօ — Հունգարիայի — արանքում սեղմուած:

Պարզ է, որ կան ինչ որ հանգամանքներ, որոնք
արգելում են, անհնարին են անում կամ
շատ դժուարացնում մեծերի աշխարհակալ
ձգտումները:

Հարիւր տարուայ ընթացքում Ռուսաստանը
երեք անգամ մտաւ էրզրում եւ երեք անգամ,
առանց ռազմական պարտութեան, հարկադրուած
եղաւ դուրս գալու այնտեղից: Կանգնեց Պոլսոյ
շէմքի վրայ — Սան Ստեֆանօ — ու ապա յետ
քաշեց իր յաղթական բանակը: Հաստատեց
Բոլգարիայում իր փաստական իշխանութիւնը ու
իսկոյն տեղի տուեց... Ուժասպառ, «Հիւանդ»
Թուրքիան ու նորածին Բոլգարիան այնքան անզօր
էին թւում հսկայական Մոսկովի հանդէպ,
որ կարծես թէ Ռուսաստանր ամենայն հեշտութեամբ
պիտի հաստատուէր Էրզրումում, Պոլսում
ու Դանուբի վրայ: Բայց չկարողացաւ: Ի՞նշու:
Որովհետեւ արգիլեցին ուրիշ մեծ պետութիւնները,
հրապարակ բերին այսպէս անուանուած
«քաղաքական հաւասարակշռութիւնր» չխախտելու
պահանջը: Մեծերի մշտական մրցումը ու
փոխադարձ անվստահութիւնը, երկիւղը, նախանձը
հակադրութեան — ահա մի կարեւոր հանգամանք,
որ որոշ չափերով ապահովագրում է փոքրերի
գոյութիւնը: