Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րով պաշտպանելու համար: Այս ինչ մեծերի
ոտնձգութիւններին փոքրերր հակադրում են
այնինչ մեծերէ պաշտպանութիւնր ու այսպիսով
ապահովում են իրենց դրութիւնը — մասամբ։

Կայ եւ մի երրորդ հանգամանք, հետեւեալը.

Հպատակեցնէլ կամ հպատակութեան
պահել մի երկիր, երբ ազգաբնակութիւնը
հակառակ է օտար իշխանութեան, այնքան էլ հեշտ
բան չէ, նոյնիսկ շատ մեծերի համար՝ շատ փոքրերի
հանդէպ: Եւ որքան աւելի զօրեղ է հակառակութիւնը,
այնքան աւելի մեծ է հպատակեցնելու
կամ հպատակութեան մէջ պահելու դժուարութիւնը:
Այդպիսի մի գլխացաւանք յանձն առնելու
համար, մեծերը պէտք է ունենան իրական
շահեր — եւ այնքան լուրջ շահեր, որ արժենան
գլխացաւանքին: Հարկաւ, պետութիւններր ձգտում
են լայնացնելու իրենց սահմանները կամ
պինդ պահելու արդէն անեցալները: Բայց միեւնոյն
ժամանակ նրանք խոյս են տալիս ներքին
ու արտաքին բարդութիւններից, կառավորելու
դժուարութիւններից, ոյժերի ապարդիւն վատնումից —
մի բան, որ անբաժանելիօրէն կապուած
է ամէն կարգի բռնութեան հետ։ Թերեւս
Գերմանիան կարողանար զէնքի ոյժով կցել Հոլանդիան
եւ, թերեւս, Անգլիան կարողանար արգիլել
Իրլանդիայի անջատումը: Բայց ի՞նչ գնով
ու ակնկալած արդիւնքը պիտի արժենա՞ր արդ–