Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եօք այդ գինը: Այս հարցի պատասխանը յաճախ
լինում է բացասական եւ յաճախ պարզ խոհեմութիւնը
գալիս է սահման դնելու մեծերի աշխարհակալական
ձգտումներին, հետեւապէս եւ յարգել
տալու փոքրերի անկախութիւնը: Եւ որովհետեւ
այսպիսի դէպքերում գլխաւոր գործօնը՝
փոքրերի ընդդիմութիւնն է — ներգործական կամ
կրաւորական — եւ քանի որ ժողովուրդների ու
ազգերի ինքնակառավարուելու պահանջը, հետեւապէս
եւ դիմադրելու կարիքը աճում են օր օրի
վրայ, օր օրի վրայ աճում են նաեւ նրանց հպատակեցնելու
դժուարութիւննեը: Այսօր շատ աւելի
դժուար է, քան սրանից երկու դար առաջ
նուաճել մի երկիր կամ իրաւազուրկ դրութեան
մէջ պահել մի ազգ:

Այս այսպէս է։ Բայց եթէ փոքր ազգերը
իրենց պետական կէանքը ապահովելու համար
չունենային ուրիշ միջոցներ բացի յիշածներիցս,
նրանց դրութիւնը կը լինէր շատ անստոյգ, շատ
անկայուն, մշտապէս ենթակայ ամէն տեսակ
պատահարների:

Զօրեղների փոխադարձ մրցումը, քաղաքական
հաւասարակշռութիւնը պահպանելու կարիքը
կամ ժամանակաւոր դաշինքներ կապելու
հնարաւորութիւնը — սրանբ այնպիսի բաներ են, այս
կամ այդ դէպքում, որ կարող են տեղի չունենալ,
կարող են չյաջողուել եւ կամ կարող են դասաւորուիլ
փոքրերին աննպաստ ձեւով...