Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աեծ պետութիւնները թոյլ չտուին Ռուսաստանին
հաստատուելու. Պոլսում ու նեղուցների
վրայ, բայց Անգլիան իւրացրեց Կիպրոսն ու
Եգիպտոսը, Աւստրիան գրաւեց Բոսնիա—Հերցոգովինան,
իսկ դրանից հարիւր տարի առաջ, ԺԸ.
դարի վերջերում, երեք մեծ պետութիւններ —
Ռուսաստան, Պրուսիա ու Աւստրիա —
համաձայնութեան եկան ու բարեկամաբտր բաժանեցին
իրար մէջ Լեհաստանը: Բելգիան ունեցաւ
այնպիսի հզօր դաշնակիցներ, որ ոչ միայն դուրս
քշեց իր երկրից Գերմանիային, այլեւ ինքը նստել
է այսօր Հոենոսի ափին, բայց 60 տարի առաջ
Պրուսիան խլեց Դանեմարքից Շլեզուիգ–Հոլշտեյնը
եւ ոչ որ չբռնեց գիշատիչի ձեռքը, ոչ ոք
չկանգնեց պաշտպան փոքրիկ Դանեմարքին...

Միւս կողմից, ժողովուրդների կամքը,
ինքնահաստատուելու եւ ինքնակառավարուելու տենչը
նոյնպէս բաւական չեն մեծերին ու իշխողներին
զսպելու հոմար: Եգիպտոսն ու Իրլանդիան
կարողացան ազատագրուել Անգլիայի գերիշխանութիւնից,
բայց նոյն Անգլիան արեան ծովերի
մէջ խեղդեց Հնդկաստանի ապստամբութիւնը եւ
Թուրքիան ընդհանուր կոտորածով, ֆիզիքական
բնաջնջումով պատասխտնեց հայերի քաղաքական
ձգտումներին:

Պատմութիւնն ու այսօրուայ իրականութիւնը
ցոյց են տալիս, որ եթէ պետականօրէն արդէն
կազմակերպուած կամ պետական կեանքի ձգտող