Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոքր ազգերը այնքան էլ անզօր ու անօգնական
չեն մեծերի հանդէպ, որ եթէ նրանց յաջողւում
է յաճախ օգտագործել միջազգային հակառակութիւները,
յենուել արտաքին ոյժերի վրայ կամ
նոյնիսկ ներքին դիմադրութեան կարողութիւններով
դժուարացնել ու անշահեկան անել մեծերի
ոտնձգութիւնները, - այնուամենայնիւ նրանք
մնում են մշտական սպառնալիքի տակ եւ
ապագան ապահովելու համար պէտք է որոնեն
ուրիշ միջոցներ, աւելի վստահելի, աւելի հաստատուն
ու աւելի տեւողական:

Այդ միջոցներից մէկը - շատ զօրեղը —
գտնուած է արդէն ու մասամբ իրականացած
կեանքի մէջ. դա պետութիւնների դաշնակցութիւնն
է, միացեալ պետութիւններ կազմելու
սիստեմը:

Զուիցերիական կոնֆեդերացիան, գերմանական
դաշնակցութիւնն ու Խորհրդային Հանրապետութիւների
Միութիւնը Եւրոպայում, ապա
Կանադան, Հիւսիս–ամերիկեան Միացեալ Նահանգները,
Մեքսիկան, Վենեցուելլան, Բրազիլիան
ու Արգենտինան Ամերիկայում, ապա ամբողջ
Աւստրալիւան ու Հարաւ—աֆրիկեան միութիւնը -
դաշնակցային բարդ պետութիւններ են
սրանք, որոնց մէջ անդամակցում ու ապահովութիւն
են գտնում յաճախ շատ փոքր, շատ
անզօր պետական միաւորներ:

Օլդենբուրգը գերմանական միութեան մէջ