Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րիքները հոգալու համար... Յետոյ, կալիֆորնիան
ունի իր տեղն ու ձայնը կենտրոնական այն
իշխանութիւնների մէջ, որոնք պատերազմ են
յայտարարում ու խաղաղութիւն կնքում, դեսպանատներ
հաստատում ու դաշնագրեր ստորագրում,
մաքսային օրէնքներ մշակում ու արտաքին,
միապետական յարաբերութիւներ վարում:

Արդ, ի՞նչպես անուանել կալիֆորնիան. պետութի՞ւն
է այդ «State»ը, թէ պետութեան մի
«նահանգ» միայն — ինչպէս թարգմանում ենք
հայերէն անգլիական «State» բառը, երբ խօսքը
վերաբերւում է Հիւսիս—ամերիկեան մեծ Միութեան։
Եւ եթէ «նահանգ» անուանենք կալիֆորնիան,
ապա ի՞նչ անուն տանք թուրքական «վիլայէթ»ին,
ռուսական «գուբեռնիա»յին, ֆրանսիական
«տէբաբթման»ին, անգլիական «ունթի»–ին,
որոնք զուտ վարչական միաւորներ են, առանց
պետական որեւէ իրաւասութեան:

Տերմինոլոգիայի խնդիր է սա, որ պէտք է
ճշդուի հասկացողութեան գալու համար, որովհետեւ
բառերը յաճախ փոխում են իրենց բովանդակութիւնը
ու տարբեր պարագաների մէջ գործածւում
են տարբեր իմաստով:

Ներկայ դէպքում ճիշդը կը լինէր այսպէս.

«Պետութիւն է կալիֆորնիան, թէեւ ոչ
բացարձակապէս ազատուող բացարձակապէս անկախ:
Պետութիւն է, որովհետեւ ունի պետութեան
ամենակարեւոր ադդրիպիւները, իրաւա-