Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սութիւններն ու հաստատութիւնները — երկրամաս
ու քաղաքացիներ, պետական սահմանադրութիւն
ու վարչաձեւ, դա տարան ու կառավարութիւն:
Մինչեւ որոշ աստիճանի եւ որոշ սահմաններից
դուրս նրա ազատութիւնը կաշկանդուած
է իր հետ դաշնակցող միւս պետութիւնների
իրաւասութիւններով: Կալիֆորնիան ունի պետական
կեանք, բայց այդ կեանքը նա պէտք է
յարմարեցնի, յաճախ նոյնիսկ ենթարկի Միութեան
հաւանական կեանքի պահանջներին: Պետութիւն
է կալիֆորնիան, բայց սահմանափակ
իրաւասութիւններով»:

Այս կարգի պետութիւնը — ինչ անուն էլ
կրի — State, ռոյոմ, դքսութիւն, կանտոն, նահանգ...
— կարո՞ղ է բաւարարել մարդու այն
յատուկ պահանջները, որ ծնունդ են տուել
պետոութիւններին, հարկադրել են մարդուն կազմակերպուել
պետականօրէն:

Նկատեմ անցողակի, որ անկախ
պետութիւններ գոյութիւն չունեն ու չեն կարող ունենալ,
մանաւանդ պատմական ներկայ
շրջանում, երբ միջպետական կեանքը շաղկապուած Է
այնքան սերտ կապերով: Եւ ապագայում էլ աւելի
անկարելի պիտի լինի պետո՛ւթիւնների իրական
անկախութիւնը, որովհետեւ ապագայում
է՛լ աւելի պիտի բարդանան, ամրանան ու հրամայական
դառնան այդ փոխադարձ կապերը:

Ապագայի մասին կարելի է, հարկաւ, տար–