Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բեր կարծիքներ ունենալ, բայց չի կարելի չտեսնել,
որ արդէն այսօր իսկ պետութիւնների անկախութիւնը
աւելի վերացական իրաւունք է,
քան իրական փաստ, իրական դրութիւն կամ կարողութիւն։
Եւ սա ճիշդ է ոչ միայն փոքր, այլ
նաեւ մեճ պետութիւնների վերաբերմամբ:

Անշուշտ, ազատ ու անկախ Ֆրանսիան
իրաւունք ունի առանց մէկի կամքը հարցուելու, առանց
մէկից թոյլտուութիւն առնելու, պատերազմ
յայտարարել Գերմանիային՝ Վերսայլի
դաշնագրով սահմանուած առնելիքները զէնքով
ստանալու եւ իր վտանգուած ապագան ապահովելու
համար: Բայց եթէ Անգլիան դէմ է այդ
պատերազմին, Ֆրանսիան չի կարող կիրռել իր
անժխտելի իրաւունքը:

1914 թուականին եթէ Գերմանիան հակառակ
լինէր՝ Աւստրօ–Հունգարիան չէր յարձակուի
Սերբիայի վրայ եւ Ռուսաստանը չէր խառնուի
պատերազմի մէջ, եթէ կանխապէս չունենար
Ֆրանսիայի համաձայնութիւնը: Ազատ ու անկախ
պետութիւններ էին Աւստրօ—Հունգարիան, Գերմանիան,
Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ պատերազմելու
կամ չպատերազմելու լիակատար իրաւունքով,
բայց փաստօրէն սրանցից եւ. ոչ մէկը
չէր կարող օգտուել այդ իրաւունքից, առանց
սրա կամ նրա համաձայնութեան:

Շուէդիան իրաւունք ունի չճանաչել Խորհրդային
Ռուսաստանը, անտեսել նրա գոյութիւնը,