Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարսկահպատակ Հայերն ու ասորիները պարսկական
պաշտօնական գրութիւնների մէջ անուանւում
են Հաւասարապես «քրիստոնեայ»: Պարսկական
անցագրից չէք կարող իմանալ, թէ ի՞նչ
ազգութեան (պատկանում անցազգի տէրը (Հա՞յ
է թէ ասորի, պարսի՞կ է, թուրք թէ քուրդ): Իմանում
էք միայն որ քրիստոնեայ է կամ իսլամ:
Պարսկական օրէնքը չի տարբերում Հայը ասորիից,
պարսիկը քուրդից, չի ճանաչում ազգային
բաժանումներ, փոխարինում է այն դաւանական
բաժանումներով կամ նոյնացնում է երկուսն էլ։
Մեջլիսի (պարլամենտի) ընտրութեան ժամանակ
Ատրպատականի Հայերն ու ասորիները կազմում
են ընդհանուր ներկայացուցիչներ, իբրեւ քաղաքական
գործօն ազզային բաժանումները Պարսկաստանում
հաշուի չեն առնում, փոխարինւում
են կրօնական բաժանումներով:

Տաճկական պետական վիճակագրութիւնը
կազմւում է նոյն կարզով: Տաճկական
համարակալութիւներով չէր կարող պարզել օրինակի
համար՝ Մակեդոնիայի ազզային կազմը, բոլոր
մահմեդականները (ալբանացիներն ու բուլղար
«պոմակները» օսմանեան թուրքերի հետ անխտիր
անուանուած են Հաւասարապես «մուսուլման» եւ
կազմած են մի ընդհանուր խումբ, բոլոր
«պատրիստքականները», (պատրիարքի վեհապետութիւնը
ընդունողները, հակադրուելով «էքսարխիականներին»,
անուանւամ են հաւասարապէս յոյն,