Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խղել ամէն կապակցութիւն ու յարաբերութիւն
— դիւանագիտական, առեւտրական, նոյնիսկ
փոստ—հեռագրական... իր իրաւունքն է այդ։
Բայց իրաւունքի գործադրութիւնը կապուած է
այնպիսի դժուարութիւնների, զրկանքների ու
վտանգների հետ, որ փաստօրէն Շուէդիան հակադրուած
է չճանաչել Ռուսաստանը:
 
Ռումանիան — ինչպէս եւ ամէն մի ուրիշ
անկախ պետութիւն – իրաւունք ունի շահագործելու
իր երկրի բնական հարստութիւնները
այնպէս, ինչպէս ինքն է ցանկանում, օրինակ՝ իրաւունք
ունի համապատասխան օրէնսդրութիւնով
պաշտպանել իր նաւթը օտար կապիտալի
ոտնձգութիւններից: Բայց տեսէք, որ գործի մէջ
շահագրգռուած արտասահմանեան կապիտալը այնպիսի
մի սպառնական դիրք է բռնում, որ ահաբեկուած
պարլամենտը էական ուղղումներ է
մտցնում իր օրէնսգծերի մէջ՝ դրսից թելադրուած
պահանջներին բաւարարութիւն տալու համար:

Ռուսաստանը իրաւունք ունի դնել գերմանական
մեքենաների վրայ այնքան մեծ մաքս, որքան
ինքը կը ցանկանայ, իրաւունք ունի նոյնիսկ
ի սպառ փակել իր սահմանները Գերմանիայից
եկած ապրանքների առջեւ։ Բայց չի կարող գործադրել
այդ իրաւունքը, որովհետեւ Գերմանիան
էլ իր հերթին կը փակէ դռները Ռուսաստանի առ–