Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յութիւն ունեն պետութիւնները իրենց ներկայ
բնոյթով, դիւանագիտական ինտրիգներով ու
սպառնական բանուկներով, դաշնակցելու սիստեմը
լաւագոյն քաղաքական սիստեմն է: Եւ որքան
աւելի ընդհանրանայ սիստեմը, որքան աւելի ընդարձակուի
Միութիւնների ծաւալը ու կրճատուի
թիւը, այնքան աւելի լաւ: Հեռանկարում
հեռաւոր ապագայում — այս նոր ուղին՝ աստիճանաբար
գրաւելով նորանոր բարձունքներ, բերելու
է մինչեւ մի հատիկ Համաշխարհային
Միութիւն, որ ուրիշ բան, հարկաւ, քան պետական
անջատումների վերացում է պետութեան
բացասում...

Բայց այս խնդիրները դուրս են ներկայ
դրութեան սահմաններից: Այստեղ մեզ զբաղեցնողը
յատկապէս ազգային պահանջներն են ու
պետութեան էլ մօտենում ենք ազգային տեսակէտից,
պետութեան մէջ մենք որոնում ենք եւ ուզում
ենք գտնել ամենից առաջ Ազգի Հայրենիքը:

Արդ՝ կարո՞ղ են ազգերը գտնել դաշնակցային
միութիւնների մէջ իրենց որոնածը — Ազգային
Տուն, Հայրենիք:

Կարող են անտարակոյս: Դաշնակցելու սիստեմը,
որ հնարաւորութիւն Է տալիս կիրառել
«ինրնորոշման» սկզբունքը ամենալայն տափերով,
ազգային կեանքը ապահովելու լաւագոյն միջոցն
է, իսկ փոքր ու տկար ազգերի համար յաճախ
նաեւ միակ կարելին: