Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որպէսզի հետագայում վերաշինուի արտաքին
ոյժի ճնշման տակ:

Իրականութիւնն այն է, որ Հայաստանը,
Վրաստանն ու Ադրբեջանը — ոչ միայն ամէն
մէկր առանձին վերցրած, այլեւ իրար հետ
դաշնակցած — ի վիճակի չեն, գէթ ներկայում,
ինքնակալ պետական կեանքով ապրելու: Սրանց
միութիւնն եւս, իր հերթին, անհրաժեշտ կարիք
ունի մի յենարան գտնելու իրենից դուրս, այսինքն՝
դաշնակցելու մի ուրիշ պետութեան կամ
պետական խմբակցութեան հետ։

Ո՞ւմ հետ կարող է դաշնակցել Անդրկովկասը,
իբրեւ քաղաքական ամբողջութիւն:

Թուրքիայի կամ Ռուսաստանի հետ: Երկրի
անցեալն ու ներկան, նրա աշխարհագրական,
տնտեսական ու քաղաքական պայմանները անկարելի
են անում որեւէ երրորդ դաշնակցութիւն,
ինչպէս անկարելի են անում նաեւ ապրել
Ռուսաստանի ու Թուրքիոյ արանքում, առանց
յարելու մէկին կամ միւսին:

Այս երկու հնարաւորութիւններից կամ
անհրաժեշտութիւններից Անդրկովկասը նախընտրեց
— մասամբ կամովին, մասամբ ակամայից —
Ռուսաստանը ու մտաւ Խորհրդային Միութեան
մէջ։

Այսպիսով, երեք կարճ տարիների ընթացքում,
Հայաստանն արագօրէն անցաւ կազմակերպման
մի շարք կայաններ. նախ մի անիշխա–