Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նական շրջան ապրեց — 1917 թուականի
Նոյեմբեր—Դեկտեմբեր ու 1918 թուականի Յունուար ու
Փետրուար ամիսներում, — ապա Ռուսաստանից
անպատուած յայտարարեց իրեն՝ Անդրկովկասեան
դաշնակցութիւնը, ապա մնաց մենակ՝ այդ
դաշնակցութեան կազմալուծուելու պատճառով
ու անուանօրէն անկախ պետութիւն կազմեց,
ապա տեղի տուեց բոլշեւիկեան գրոհի առջեւ,
փոխեց պետական ռեժիմը — խորհրդայնացաւ,
— նորից դաշնակցեց հարեւանների հետ, նորից
կապուեց Ռուսաստանի ու բոլոր խորհրդային
երկիրների հետ...

Այս ելքը բնական Էր, անխուսափելի ու անհրաժեշտ —
միակ հնարին ելքն էր սա պետականօրէն
կազմակերպուող Հայաստանի համար:

Ապա նաեւ բաւարար՝ շատ խոշոր չափերով:

Հայաստանի նման անբարեյաջող պայմանների
մէջ գտնուող, Հայաստանի նման թոյլ ու
անկազմակերպ մի երկիր չի կարող տանել
պետականութեան ամբողջ բեռը միակն իր ուսերի վրայ
— կնկնի կէս ճամբին՝ իր ուժերից վեր ծանրութեան
տակ:

Դաշնակցաթիւնը, իր վրայ է վերցնում բեռի
մի մասը ու այսպիսով հնարին է անում տանել
միւսը։

Տեսէք, արտաքին յարձակումների դէմ
պաշտպանուելու համար Հայաստան հարկադրուած
չէ պահել ուժերից վեր բանակ, զէնքի տակ