Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թէեւ սրանց մէջ կան նաեւ, սերբեր, վալախներ,
բուլղարներ: «Յոյն» անունը, որ պիտի բնորոշէր
անհատի ազգային պատկանէլիութիւնը, գալիս է
բնորոշելու պարզապէս նրա եկեղեցական պատկանէլիութիւնը.
ազգային միութիւնը շփոթւում
է եկեղեցական միութեան հետ:

Չպէտք է կարծել, թէ գաղափարների այս շփոթը
յատուկ է միայն մահմեդական երկիրներին,
մահմեդական ըմբռնողութեան:

Իմ աշակերտութեան ժամանակ ռուսական
դպրոցներում լեհ տղաները արձանագրւում էին
իբրեւ «կաթոլիկ», Հայ-լուսաւորչականները
«գրիգորեան», իսկ վրացիները — ռուսների հետ
անխտիր — «ուղղափառ»: Ռուսական դպրոցը չէր
ուզում ճանաչել լեհի, հայի կամ վրացու գոյութիւնը,
չէր ուզում արձանագրել ու վաւերացնել
ազգային բաժանումները եւ խառնում էր վրացուն
ու յոյնին ռուսի հետ, լեհին Հայ—կաթոլիկի
հետ, Հայ—բողոքականին՝ գերմանացու հետ:

Նոյնը չկ՞ր եւ մեր մէջ շատ մօտ անցեալում
(իսկ խուլ անկիւններում նաեւ այսօր):

Յիշում եմ, դատարանում, դատաւորի հարցին,
թէ Հա՞յ ես, վկայ — գիւղացին պատասխանեց.
ոչ, աղա, ֆրանկ եմ:

Այս գիւղացու հասկացութիւնով կաթոլիկ
հայր հայ չէ, ֆրանկ (ֆրանսիացի) է: Եւ այս
սխալը շատ է տարածուած մեր գիւղերի մէջ:

Հայը սիրում է անուանել իրան «Հայ—քրիս–