Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանդերձ — կամ այս իսկ պատճառով —
հնարաւորութիւն է տալիս նրան ապրելու՝
պետականօրէն ու ազգայնօրէն:

Պետականօրէն՝ կէս—ազատ, ազգայնօրէն՝ ազատ,—
այնքան ազատ ու անկաշկանդ, որ հայաստանցի
հայը կարող է ասել — առանց մեծ
վերապահումների — որ ունի այսօր իր Հայրենիքը,
իր Ազգային Տունը:

Հայաստանի հանրապետութիւնը խորհրդային
է եւ իր պետական ռեժիմը — դասակարգային —
աւելի ճիշդը կուսակցական — դիկտատուրա
է: Ամէն մի դիկտատուրա բռնութիւն է
աւելի կամ պակաս խոշոր չափերով,
ազատութիւնների կաշկանդում. իր էութիւնն է դա:
Բայց պէտք չէ շփոթել տուեալ ռեժիմը
դաշնակցական դրութեան հետ եւ մէկի
պակասութիւնները վերացրել միւսին. դաշնակցութիւնը
չէ կապուած անհրաժեշտօրէն այս կամ այն ռեժիմին
հետ. գերմանական, զուիցերիական,
Հարալ—աֆրիկեան ու խորհրդային միութիւնները
տարբեր ռեժիմներ ունեն, բայց բոլորն էլ
դաշնակցութիւններ են: Ապա պէտք չէ շփոթել
դասակարգային իրաւազրկութիւնները ու քաղաքացիական
անազատութիւնները ազգային անազատութիւնների
հետ: Խորհրդային Հայաստանում
սոցիալական այս կամ այն խմբակցութիւնը կարող
է նեղուած ու ճնշուած լինել — եւ է իրօք,
— բայց ազգը, իբրեւ մշակութային հաւաքակա–