Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շեշտւում է նոր հետազօտողների կողմից, գոյութիւն
ունէր դեռ շատ հին ժամանակներում:

Բաբիլոնեան աշտարակը՝ ըստ բիբլիական աւանդութեան՝
չկառուցուեց այն պատճառով միայն,
որ մարդիկ բաժանուեցին զանազան «լեզուների»
ու դադարեցին հասկանալ միմեանց։ Այս
աւանդութիւնը թերեւս ուրիշ բան չէ, քան ազգերի
ծագումը բացատրելու մի փորձ: Աւանդութեան
հեղինակները ենթադրել են, թէ եղել է մի
ժամանակ, երբ ամբողջ մարդկութիւնը խօսել է
մէկ լեզուով (կազմել է մի ազգ՝ Նոյ Նահապետի
սերունդը): Այս միութիւնը այնպիսի մի մեծ ոյժ
է ներկայացրել եւ ոյժի գիտակցութիւնը այնքան
բարձր է եղել միալեզու — միատարր մարդկութեան
մէջ, որ նա ամբարտաւանացած՝ յանդգնել
է հակադրել իր զօրութիւնր Երկնային Զօրութեան
ու ձեռնարկել է Աշտարակի շինութեան:
Եւ ահա՝ Աստուածային հրամանով (կամ անէծքով)
ընդհանուր լեզուն բաժանւում է յանկարծ
տարբեր լեզուների (մարդկութիւնը բաժանւում է
միմեանց չհասկացող անհատ ազգերի), առաջ է
գալիս շփոթ ու խռովութիւն եւ յանդուգն գործը
(երկինք հասնելու փորձը) մնում է անկատար:

Լեզուն էր, որ միացնամ էր մարդկանց։ Լեզուներն
էին, որ բաժանեցին մարդկութիւնը:

Ռուսական հին ժամանակագրողները յաճախ
«ազզ», բառի փոխարէն գործ են ածել «լեզու»
բառը։ Այսպէս, օրինակ. «Եւ զինուեցան Սուրբ