Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռուսիայի դէմ, եկան հրով ու սրով տասներկու
լեզուներ»... Պարզ է որ լեզուները չէին, որ զինուեցան
ու չարձակուեցան Ռուսիայի վրայ է այլ
այդ տասներկու տարբեր լեզուներ խօսող տասներկու
տարբեր ազգերը:

Լեզուն ընկերային կեանքի ամէնից հիմնական
տարրն է, լեզուն ամէնից պարզ, բացայայտ
ու հեշտ ըմբռնելի նշանն է մարդկանց իրարից
տարբերելու եւ իրար հետ կապելու համար: Եւ
զարմանալի չէ, որ վաղուց արդէն մարդկային
խմբակցութիւնները բնորոշուել ու ճանաչուել են
իրանց լեզուներով:

Սրանից մօտ երեսուն տարի առաջ Ռուսաստանում
կատարուեց ընդհանուր ու միօրեայ վիճակագրութիւն՝
ազգաբնակութեան թիւն ու կազմը
ստուգելու համար: Անկետային թերթիկների
մէջ չէր դրուած հարց, թէ ինչ ազգութեան ես
պատկանում, բայց կար մի ուրիղը. ո՞րն է քո
մայրենի լեզուն։ Եւ հետագայում՝ վիճակագրական
գումարումների ժամանակ՝ կայսրութեան
ազզային կազմը բնորոշուեց նրա լեզուային կազմով.
«լեզուն» նկատուեց իբրեւ հոմանիշ «ազգի»:

Թերեւս ռուս պետական վիճակագրողները
ընտրել էին այս տեսակէտը զուտ քաղաքական (եւ
ոչ գիտական) միտումներով։ Բայց նոյնը անում
են նաեւ գերմանական, աւստրիական, հունգարական
ու բելգիական վիճակագրողները: Ի հարկէ,
այստեղ եւս կարելի է ունենալ նոյն կասկածը