Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս իսկ պատճառով Գէորգը ասում է, որ իր
լեզուն ռուսերէնն է: Ճիշդ է, որ իր ծագումով
նա հայ է, ճիշդ է նոյնպէս, որ իր մօր խօսած
լեզուն եղել է վրացերէնը: Բայց գիտակցութեան
հասած շրջանից ի վեր նա խօսել է, մտածել,
կարղացել ու գրել է համարեա բացառապէս ռուսերէն:

Կոստանդինը ուրիշ կերպ է դատում: Ճիշդ
է, որ իր առաջի լեզուն եղել է վրացերէնը, ճիշդ
է նաեւ , որ այսօր նա խօսում է առաւելապէս ռուսերէն
ու հայերէնի մէջ շատ թոյլ է։ Բայց եւ
այնպէս նա հայ է եւ, իբրեւ հայ, չի կարող ունենալ
ուրիշ լեզու, քան հայերէնը:

Վասիլին համաձայն չէ ոչ մէկի եւ ոչ միւսի
հետ: Նրա լեզուն վրացերէնն է, որովհետեւ այդ
լեզուով նա թոթովել է առաջի բառերը եւ այդ
լեզուով է սնուել մանկութեան հասակում: Իր
ազգային լեզուն (հայերէնը) նա կորցրել է արդէն
եւ այն մի քանի վայրիվերոյ նախադասութիւնները,
որ կարող է արտասանել հայերէն, լեզու չէ:
Իսկ ռուսերէնը օտար լեզու է իր համար,
թէեւ այսօր նա ամէնից լաւ գիտէ այդ օտար լեզուն,
շարունակ խօսում է, գրում ու կարդում
ռուսերէն։

Այս երեք պատասխաններից ո՞րն է ամէնից
ճիշդը։ Եթէ հարցը վերաբերուէր միմիայն լիզուին
եւ տակը թաքնուած չլինէր մի յետին
միտք, պարզ է որ Կոստանդինի պատճառաբանու¬