Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգլիերէն, բայց ոչ մեքսիկացիք սպանացի են,
ոչ բրազիլացիք՝ պորտուգալացի, ոչ իրլանդացիք՝
անգլիացի։

Վրաստանում (Կախեթիա, Քարթալինիա,
Իմերեթիա) հայերը խօսում են վրացերէն, Խիզանի
լեռներում՝ քրդերէն, Կեսարիայում եւ Ադանայում՝
թուրքերէն։ Բայց եւ այնպէս Հայ են, -
ոչ վրացի, ոչ քուրդ եւ ոչ թուրք:

Հրեաները՝ զանգուածօրէն՝ դարերից ի վեր
կորցրել են իրանց ազգային լեզուն (եբրայերէնը)
եւ ամէն մի երկրում խօսում են այդ երկրի լեզուով
(լեհերէն, ռուսերէն, գերմաներէն, պարսկերէն,
թուրքերէն, անգլիերէն, ֆրանսերէն...),
բայց մնում են Հրեայ:

Եթէ ազգը լեզու լինէր եւ լեզուն՝ ազգ, ազգագրական
քարտէզները ուրիշ կերպ պիտի գունաւորուած
լինէին եւ այնպիսի ազգեր, ինչպիսի
են իրլանդացիք, հրեաները կամ վալոնները,
պէտք է բոլորովին դուրս ձգուէին քարտէզներից:
Բայց դա չէր Համապատասխանի գոյութիւն ունեցող
հասկացողութիւններին: Մենք չենք տատանւում
անգլիերէն խօսող նեգրին կամ իրլանդացուն՝
նեգր եւ իրլանդացի անուանել, գերմաներէն
խօսող չեխին՝ չեխ, ռուսերէն խօսող հրեային՝
հրեայ, տաճկերէն խօսող վրացուն՝ վրացիդ
քրդերէն խօսող հային՝ Հայ...