Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսակէտի սխալը, - հասկանալ որ կենցաղը
ինքնըստինքեան անզօր է սահմանելու ազգը:

Փարիզաբնակ ֆրանսիացին իր կենցաղով
շատ աւելի մօտ է վիեննաբնակ գերմանացուն,
քան նորմանդական գիւղացուն: Կուբանի կողակը
իր սովորութիւներով եւ վարք ու բարքով՝ շատ
աւելի մօտ է չերքէզին քան Պերմի նահանգի ռուսին:
Կախեթցի հայը՝ իր նիստուկացով եւ տնտեսութեան
ձեւերով՝ շատ աւելի նման է վրացուն
եւ սասունցի հայը՝ քուրդին, քան շիրակեցի
կամ պոլսեցի հային:

Բայց այս նմանութիւնները կամ այս տարբերութիւնները
չեն, որ որոշում են ազգային պատկանէլիութիւնը:
Փարիզի գրիգետկան եւ նորմանդական
գիւղացին՝ ֆրանսիացի են երկուսն էլ.
Կուբանի կողակը ռուս է եւ ո՛չ չերքէզ, կախեթացի
այգեպանը, Մոկսի կամ Սասունի լեռնականը,
Ադանայի առեւտրականը ու պոլսեցի վարժապետը,—
սրանք բոլորն էլ Շիրակի հողագործի
հետ միասին՝ հայ են եւ ո՛չ վրացի, քուրդ կամ
թուրք:

Արտաքոյ եւ անկախ էթնոգրաֆիա կապերից
կան ինչ որ ուրիշ կապեր, որ կապում են
Նիու Եորքի կամ Ամստերդամի բանկիր–հրեային
Լեմբերգի մանր արհեստաւորի եւ Երուսաղէմի
բաբիի հետ, Շուարցուալդենի գիւղացուն՝ պրուսիական
գործարանային բանուորի ու Օստգէյեան
պառոնի հետ, լոմբարդական փարթամ բուրժուա–