Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յին՝ կէս—վայրենի կորսիկացու հետ, Պոլսոյ ֆէսաւոր
«թաղականին»՝ Սիւնիքի ժայռերի վրայ
թառած չինականի հետ:

VIII


Կայ մի տեսակէտ, որ Էապէս տարբերւամ է
նախորդներից: Նախորդ բոլոր բացատրութիւնները
ձգտում էին գտնելու ազգութիւնը սահմանող
որեւէ առարկայական հիմնաւորում, — ցեղ, պետութիւն,
տերիտորիա, կրօն, լեզու, պատմութիւն,
կենցաղ, — վերջապէս, այնպիսի մի հիմնաւորում,
որ, անկախ լինէր ազգը կազմող մարդկանց
գիտակցութիւնից, կամքից, ցանկութիւններից,
հակումներից: Սրան հակառակ, կան մտածողներ,
որոնք հարցի ծանրութեան կենտրոնը
փոխադրում են ամբողջովին ինքնագիտակցութեան
կամ ինքնազգացման աշխարհը, «ազգը»
յայտարարում են գերազանցօրէն ենթայական
(subjectif) երեւոյթ եւ նրա հիմնաւորումները
որոնում են մարդկային անհատական կամ հաւանական
հոգեբանութեան մէջ:

Այս տեսակէտը — սրանից կէս դար առաջ —
ունեցել է E. Renanը, ըստ որի ազգութեան հիմքը՝
ազգայնօրէն զգալու եւ մտածելու եղանակն է:

Keleti (որ 80ական թուականներում գրել է
Հունգարիայի վիճակագրական բիւրոյի պետը)