Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն ժամանակ Գերմանիայի կողմն էր):

Հասկանալի է, որ այս տեսակէտից վճռական
տեղ պէտք է տալ Ալզաս-Լորէնցու ենթակայական
գիտակցութեանը, նրա ազատ ինքնորոշմանը,
պէտք է հարցնել, թէ նա ինքը իրան ֆրանսիացի՞
է զգում թէ գերմանացի, որի՞ հետ նա ինքը կապում
է իրան ազգայնօրէն:

Հասկանալի է նաեւ, որ այս յատուկ խնդիրը
լուծելու համար, ազգասէր ու Հայրենասէր
Renanը (ծագումով Հրեայ, բայց արդէն ամբողջովին
ֆրանսիացած), գիտակցօրէն կամ անգիտակցօրէն,
մոռացութեան է տուել ազգութիւն
կազմող մնացած բոլոր տարրերը եւ ծանրացել է
միայն այս մէկի վրայ: Քաղաքական պայքարի
հանգամանքը հասկանալի է անում Renanի միակողմիութիւնը,
իսկ խնդիրը ուրույն բնոյթը՝ նաեւ
արդարացնում այն:

Պետական պաշտօնեայ Keleti (թերեւս կատարելով
իր կառավարութեան հրահանգը) շահագրգռուած
է ներշնչելու, որ ամէն մի հունգարահպատակ
մարդ կարող է՝ ինքնորոշման ճանապարհով
յայտարարել իրան հունգարացի (ազգային
պատկանելիութեան մտքով) եւ այդպէս էլ
արձանագրուել պետական ցուցակների մէջ,
թէկուզ ծագումով լինի ռուս կամ ռումանացի,
դաւանանքով՝ Հրեայ, լեզուով՝ լեհ, կենցաղով՝
գնչու։ Պետութիւնը շահագրգոուած է զօրեղացնելու
գերիշխող ազգութիւնը ի հաշիւ օտար