Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազգամիջեան բնոյթ ունեցող պայքարների հանդէպ:
Եթէ, օրինակ, կատարւում են պարլամենտական
ընտրութիւններ ազգային կուրիաներով,
որի՞ն պիտի միանամ ես: Եթէ կան իրար
մրցող ազգային թեկնածութիւններ, ո՞ւմ պիտի
տամ իմ քուէն: Եթէ կատարւում է համաժողովրդական
քուէարկութիւն ազգային որեւէ վէճ
լուծելու համար, որ կողմը պիտի անցնեմ ես:
Եթէ՝ պետութեան սահմաններում՝ պատահելու
լինին ազգամիջեան արիւնահեղ ընդհարումներ
(ինչպէս նա տեղի ունեցաւ, օրինակ, Անդրկովկասում,
1905—06 թուականներին, հայերի ու
թուրքերի միջեւ), ո՞ր բանակին եւ ի՞նչ չափով
ոյժ պիտի տամ ես: Եթէ պատերազմ է ծագելու
պետութիւնների միջեւ, ո՞ւմ կողմը պիտի լինի
իմ համակրանքը, ո՞ւմ հետ եւ ո՞ւմ դէմ պիտի
դաշնակցեմ (դաշնակցե՞մ ազգայնօրէն, անկախ իմ
պետական պատկանելիութիւնից, ինչպէս արին
այդ՝ մեծ պատերազմի ընթացքում Հայերը,
չեխերը, լեհերը): Եթէ միջդասակարգային պայքարը
բարդանալու է միջազգեան հակամարտութիւններով,
ո՞րչափ իմ ազգային գիտակցութիւնը
կաշկանդելու է դասակարգայինը եւ դրա հակառակը։

Պարզ է, որ այս կարգի հարցերին կարող է
պատասխան տալ միմիայն իմ ազգային գիտակցութիւնը,
նրա չափը, բնոյթը եւ խորութիւնը:

Քաղաքագէտի համար ես Հայ եմ այնչափ մի–