Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն, որչափ զգում եմ ինձ Հայ, գիտակցում եմ
իմ հայ լինելը, ուզում եմ հայ մնալ եւ ընդունակ
եմ՝ իբրեւ հայ՝ այս կամ այն գործողութեան։

Բայց արդեօք բաւակա՞ն է այսքանը իմ ազգային
պատկանելիութիւնը որոշելու եւ «ազգ»
գաղափարը սահմանէլու համար:

Ոչ, բաւական չէ: Որովհետեւ ազգութիւնը ոչ
միայն քաղաքական գործօն է, այլ նաեւ (ու գերազանցօրէն)
մշակութային գործօն: Եւ այստեղ
ենթակայական տարրը — գիտակցութեան փաստը
կորցնում է արդէն իր վճռական նշանակութիւնը։

Ազգը կարող է գոյութիւն ունենալ, արտայայտուել ու
ազդել շրջապատի վրայ՝ իբրեւ մշակութային
գործօն՝ նոյնիսկ առանց ազգային
գիտակցութեան: Վրացիները՝ նոյնիսկ չունենալով
վրացական ազգային գիտակցութիւն՝ կարող
էին պատուաստել իրանց լեզուն Կախեթիա գաղթած
հայերին: Քուրդը չունի ազգային գիտակցութիւն
(ունի միայն մանր—ցեղային, տոհմային,
աշիրէթական գիտակցութիւն), բայց եւ այնպէս
նա սովորեցրել է շատախցի կամ մոկացի հային
իր երգն ու պարը: Հայը կարող էր ե՛ւ առանց ազգային
գիտակցութեան ներշնչել վրացուն իր ճարտարուպետական
ոճը, ինչպէս եւ պարսիկը, անկախ
իր գիտակցութիւնից, կարող էր կրկնել տալ
Հային, Դաւթի ու Մհերի ընդհարման մէջ, Ռուստէմի
ու Զօհրապի ընդհարումը: Լեզուն, երգը,