Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի բան է, իսկ նրանց էութիւնը բացատրելու մեր
կարողութիւնը՝ ուրիշ։ Սրանք կախում չունեն
միմեանցից ու առաջինը չի պայմանաւորուած
վերջինով։

Լեւ Տոլստոյը մի շատ հետաքրքրական գիրք
ունի գրած դեղարուեստի մասին:

«Ի՞նչ Է գեղարուեստը», հարցնում Է մեծ
գեղարուեստագետը եւ բաւարար պատասխան չի
գտնում ոչ մի գեղեցկագիտական տեսութեան
մէջ: Քննադատութեան Է առնում մի առ մի բոլոր
առաջադրուած մեկնութիւնները եւ մի առ մի
ցոյց Է տալիս նրանց միակողմանիութիւնը, պակասաւորութիւնը,
անճշդութիւնը կամ բացարձակ
սխալը: Եւ ընթերցողը համոզւում է, որ իրօք
այդպէս որովհետեւ հանճարեղ ծերունու վերլուծումը
ջախջախիչ է, անողորմ, անընդդիմադրելի:
Ապա Լեւ Տոլստոյը ինքը ձեւակերպում Է
իր սեփական տեսակէտը: Եւ այստեղ ընթերցողը
տեսնում է — մեծ զարմանքով եւ մեծ հիասթափումով—
որ այս նոր ֆորմիւլը նոյնքան անզօր
է, նոյնքան վիճելի ու նոյնքան անընդունելի, որքան
եւ բոլոր նախորդները: Մինչեւ Տոլստոյի
միջամտումը դար չունէիր գեղարուեստը սահմանող
անվիճելի մի ֆորմիլ. չունեցար նաեւ այդ
միջամտութիւնից յետոյ։ Հարցը մնաց հարց:

Այս այսպէս լինելով հանդերձ, կարո՞ղ էք ասել,
թէ ուրեմն՝ գեղարուեստը — գեղարուեստական
ստեղծագործութիւնը եւ գեղարուեստա-