Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րած, չի կարող բնորոշել ազգը: Բայց նրանց գումարումը՝
ազգ է արդէն: Ջրածինը ջուր չէ, ոչ
էլ թթուածինը: Բայց երկու մասնիկ ջրածնի
քիմիական գումարումը մի մասնիկ թթուածնի հետ՝
ջուր է արդէն:

Խնդիրը պարզելու համար պէտք է վերաքննութեան
առնենը այն, որ մի անգամ քննել ու
ժխտել ենք արդէն եւ փորձենք գտնել մասնակի
«այո»ներ այնտեղ, ուր տեսել ենք ու արձանագրել
միայն «ոչ»եր:

Գիտեմ, որ այս վերադարձը մի քիչ տաղտկալի
պիտի լինի, բայց ուրիշ ճանապարհ չունեմ
հետագայ եզրակացութիւններս հիմնաւորելու համար:

Ե.


I


Ցեղը ազգ չէ, դա պարզ է, բայց ցեղը՝ ազգ
կազմող հիմնական տարրերից մէկն է: Ցեղային
կապակցութիւնը ինքնըստինքեան ու անջատօրէն
վերցրած՝ չի կարող բնորոշել այն բարդ հաւաքականութիւնը,
որ ազգ է անուանւում, բայց՝