Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գումարուելով ուրիշ ազգային տարրերի, ուրիշ
կարգի կապակցութիւնների հետ միասին՝ նա
կազմում է ազգ:

Տեսանք, թէ ցեղայնօրէն ո՛րքան բարդ Է անդգլիացու
արիւնը. նոյնը եւ հայինը. նոյնը եւ ամէն
ազգի առհասարակ: Բայց հարկ Է նկատել, որ
անգլիական ազգը կազմուել Է այն ժամանակ, երբ
ցեղերի խառնուրդը — խոշոր չափերով — արդէն
կատարուած փաստ Է եղել, այսինքն՝ եղել Է արդէն
մի ցեղային միութիւն, — թէեւ բարդ ու
բազմարիւն, — որը ծնունդ է տուել ազգային
միութեան: Ծագման բարդութիւնը չի բացառում
միութեան գոյութիւնը: Երբ խառնուրդը կատարուած
Է ու հաստատուած, նա ինքը արդէն
ներկայացնում է մի նոր միութիւն։ Անգլիական
ձին խառնուրդ է արաբականի եւ (եթէ չեմ մոռացէլ)
նորմանդականի, բայց՝ խառնուրդ լինելով
հանդերձ՝ նա ներկայացնում է լաւ ձուլուած, ուրոյն
ցեղային տիպ, մի շարք առանձնայատկութիւններով,
որ բնորոշ են իրան համար եւ որ
տարբերում են իրան ուրիշ ցեղային տիպերից։

Ուրարդացիները հայ չէին, ինչպէս հայ չէին
նաեւ այն արիական ժողովուրդները, որ եկան
Ուրարդու՝ հիւսիս-արեւմուտքից: Բայց սրանց
խառնուրդից ստացուեց մի նոր ցեդային միութիւն,
որը եւ հիմք դրեց ապագայ հայ ազգին:

Ի հարկէ, ազգերը կազմուելուց յետոյ էլ շարունակուել
է (ու շարունակւում է) խառնման