Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պրացեսը: Բայց որովհետեւ ազգերը կազմուել են
շատ աւելի ուշ, քան տեղի են ունեցել ժողովուրդների
մեծ տեղափոխոխութիւնները եւ ցեղերի
զանգուածային կուտակումները իրար վրայ. եւ
որովհետեւ միւս կողմից ամուսնութիւնները հետագայում
կատարուել են ընդհանրապէս ազգակիցների
մէջ, ցեղային կապակցութիւնը շարունակէլ է
(ու շարունակում է) պահպանուել
ազգերի ներսը:

Չի կարելի ասել, թէ ազգին պատկանող ամէն
մի անհատ ունի անպատճառ ցեղակցական
կապեր իր ազգակիցների հետ: Լորդ Բիքօնսուիլզի
երակների մէջ չկար թերեւս ոչ մի կաթիլ
անգլիական արիւն, ինչպէս չկար թերեւս եւ ոչ
մի կաթիլ ֆրանսիական արիւն Տիկ. Սառա Բերնարի
երակների մէջ: Եւ սա չատճառ չէ, որ
մենք ժխտէինք Բիքօնսուիլդի անգլիացի լինելը ու
Տիկ. Բերնարի ֆրանսուհի լինելը (հետագայում
կը տեսնենք, թէ ի՞նչն է որ հակառակ ցեղին՝
մէկին անում է անգլիացի, միւսին՝ ֆրանսուհի):
Բայց՝ ընդհանուր առմամբ ու զանգուածօրէն՝
անգլիացին — միջին Անգլիացին — կապուած է
ցեղային կապերով անգլիացիների հետ, ֆրանսիացին՝
ֆրանսիացիների հետ, հայը՝ հայերի
հետ:

Ապացոյց՝ ազգային տիպերի գոյութիւնը, որ
անհերքելի փաստ է:

Ի հարկէ, հայերի մէջ պատահում են (ու բա—