Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ւականին յաճախ) միմեանցից տարբերուող տիպեր
(գլխաւորապէս՝ ըստ ծննդավայրերի) եւ չի
կարելի ասել, թէ ամէն մի հայի ազգային
պատկանելիութիւնը դրոշմուած է արդէն իր ճակատի
վրայ: Բայց ընդհանուր առմամբ Հայ մարդը
ներկայացնում է այնքան բնորոշ տիպ, որ դժուար
չէ ճանաչել նրան՝ առանց ծննդականը քննելու:
Մի քիչ դիտող ու մի քիչ վարժուած աչքի
համար դժուար չէ տարբերէլ — առանց մեծ սխալների —
հային թուրքից, անգլիացուն ֆրանսիացիից,
գերմանացուն սպանացիից, ռուսին
չերքէզից:

Պատահում է, որ դուք զարմանում եք, երբ
տեղեկանում էք, թէ այսինչ անհատը հայ է.
ամենեւին նման, ասում էք։ Մի ուրիշ անգամ,
Հանդիպելով մի սպանացու, մտածում էք, որքան
այս մարդը նման է հայի:

Ինչի՞ն էք զարմանում, ինչի՞ն է նման այս
մէկը ու նման չէ այն միւսը:

Պատասխանը պարզ է. դուք գիտէք, որ դոյութիւն
ունի մի ուրոյն հայ ազգային տիպ, գիտէք,
որն է այն (թէկուզ չկարողանաք նկարագրել).
սպասում էք, թէ ամկն մի հայ մարդ՝
աւելի կամ պակաս չափերով՝ պիտի համապատասխանի
(նման լինի) ձեր գիտցածին, եւ բնականօրէն
զարմանում էք երբ չէք գտնում սպասուած
նմանութիւնը: Ինչպէս զարմանում էք նաեւ
այն դէպքում, երբ գտնում էք նմանութիւն այն–