Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նէր ասել՝ դեռ եւս հայ են): Բայց նրանք պակաս
չափով հայ են, քան Տարօնի կամ Արարատեան
դաշտի հայերը։ Ե. վաղուց արդէն դադարած կը
լինէին հայ լինելուց, եթէ Տարօնում ու Արարատեան
դաշտում գոյութիւն չունենային ազգային
մեծ զանգուածներ կամ եթէ կտրուէր ամէն կապ
այդ զանգուածների ու գաղութների միջեւ:

Ոչ միայն ցեղային, այլեւ ազգային միութիւնը
պահպանելու համար անհրաժեշտ է, որ միութեան
անդամները՝ ազգը կազմող մարդիկ մշտական
ու ամենասերտ շփման մէջ լինեն իրար հետ,
ենթակայ լինեն փոխադարձ ազդեցութեան, մասնակից
լինեն այն հաւանական աշխատանքին, որ
ստեղծագործում է ազգային արժէքներ, բնորոշում
է ու հաստատում ազգը: Իսկ սրա համար
հարկաւոր է ամէնից առաջ ֆիզիքական մօտիկութիւն,
այսինքն՝ երկրային միութիւն։

IV


Կրօնական միութիւնը ազգային միութիւն,
այդ մենք տեսանք: Եթէ անդրկովկասեան թուրք
հրապարակախօսները շրջառութեան մէջ են դրել
«մուսուլմանական ազգ» արտառոց արտայայտութիւնը
եւ եթէ Անգարայի միլլիականները՝ խօսելով
Լօզանում Թիւրքիայի ազգային փոքրամաս-