Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նութիւնների մասին՝ չէին համաձայնում հաշուի
առնել նաեւ քուրդերին, առարկելով թէ քուրդը
իսլամ Է, — սա կամ տգիտութիւն է կամ գաղափարների
գիտակցական, միտումնաւոր շփոթում:

Այդ այդպէս է՝

Բայց արդեօ՞ք կրօնը չունի իր տեղը ազգութիւն
կազմող աարրերի մէջ:

Ունի անկասկած: Դաւանանքն ու դաւանական
կազմակերպութիւնը՝ եկեղեցին խաղացել են ազգերի
պատմութեան մէջ (ու դեռ այսօր էլ շարունակում
են խաղալ) շատ կարեւոր դեր եւ կրօնը
պէտք է համարել՝ որոշ վերապահումներով ազգային
խոշոր յատկանիշներից մէկը:

Անհերքելի է, որ նոյն ազգի պատկանող տարբեր
հատուածները կարող են ունենալ (եւ ունեն
յաճախ) տարբեր դաւանանքներ։ Բայց ընդհանուր
երեւոյթն այն է, որ ամէն մի ազգ՝ իբրեւ
ամբողջութիւն՝ ունի իր յատուկ դաւանանքը,
պատկանում է մի որոշ եկեղեցու:

Ռուսը եւ յոյնը օրթոտոքս են գլխաւորապէս.
սպանացին, իտալացին եւ ֆրանւսիացին՝ կաթոլիկ
գերմանացին, շուէդացին եւ անգլացին՝
բողոքական, հայը՝ լուսաւորչական. արաբը եւ
թուրքը մահմեդական. հրեան՝ մովսիսական.
չինացին կոնֆուցիական...

Կրօնական ու ազգային սահմանները՝ իրանց
բոլոր մանրամասնութիւններով՝ նոյնը չեն անշուշտ,
բայց խոշոր գծերով — ծածկում են իրար: