Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ էլ Մուրազատու Մշոյ Սուլթան Սուրբ կարապէտը՝
ռուսների Իվան Պրեզտեչան:

Ազգերը գունաւորում են հաւատքը իրանց սեփական
գոյներով եւ երբ ազգայնացած հաւասարը
հաստատուած է, նա ինքը արդէն գունաւորում է
ազգերը իր գոյներով: Ազգային միութիւնները
հաւաքական ստեղծագործութեան ճանապարհով
մշակում էն դաւանանքներ եւ դաւանական միութիւնէր
իր հերթին դառնում է ազգային միութիւնը
ամրացնող կապերից մէկը:

Քրիստոնէական կրօնը իր գոյութեան առաջի
շրջանում եղել Է մի եւ «ընդհանրական» (կամ
այդպէս է համարուել): Բայց հետզհետէ ծաւալուելով
ու տարածուելով, նա բաժանուել է անջատ
եկեղեցիների, որոնք դաւանելով հանդերձ
նոյն Աւետարանը՝ էապէս տարբերւում են իրարից:
Եւ շատ ուշագրաւ երեւոյթ է, որ նոյն քրիստոնէութեան
շրջանակի մէջ լատին ընտանիքի
պատկանող ազգերը դաւանում են գլխաւորապէս
կաթոլիկութիւն, գերման ընտանիքի պատկանողները՝
լութերականութիւն, սլաւ ընտանիքի պատկանողները՝
օրթոդոքսութիւն:

Ինչո՞ւ են կատարուել այս բաժանումները,
ինչո՞վ են պայմանաւորուել եւ ինչո՞ւ ցեղ—ազգային
բնոյթ են ստացել:

Ինչո՞ւ գերմանացին ըմբոստացել է պապականութեան
դէմ, իսկ սպանացին՝ պաշտպան է
կանգնել նրան։ Ինչո՞ւ պարսիկը, տեղի տալով