Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արձանը ծաղիկներով ու գոյնզգոյն կերպարներով...

Բոլորովին այլ բնոյթ ունի լիւթերական գերմանացու
աստուածապաշտութիւնը: Նա գնում է
իր անշուք, պարզ ու պաղ եկեղեցին այնպէս,
ինչպէս պարտաճանաչ ու ուշադիր աշակերտը գնում
է դպրոց, սեւ հագած, գիրքը կռան տակ,
լուռ ու լուրջ: Լսում է ուսեալ պատուելիի հերթական
դասախօսութիւնը, Սուրբ Գրքի վերլուծումն
ու մեկնութիւնը: Փոխարէն ներշնչուելու,
նա աշխատում է Հասկանալ, մտածում է ու դատում:
Եկեղեցին նրա համար գեղեցկագիտական
յուզումների թատերասրահ չէ, այլ բարոյագիտութեան
լսարան: Նա չունի սուրբեր, որոնց բարեհաճ
ուշադրութիւնը կարելի է գրաւել մոմ վառելով.
չունի աստուածային շնորհով օժտուած
քահանայ, որից կարելի է ստանալ թողութիւն
մեծ ու փոքր, անցեալ ու ապագայ մեղքերի համար։
Նրա պաշտամունքի առարկան չի մարմնացած
պատկերի ու արձանի կամ՝ մոմից շիւնած,
կարմիր—կապոյտ ներկուած ու փայլուն Հուլունքներով
զարդարուած խամաճուկների մէջ: Նա չունի
կաթոլիկի նիւթական, անմիջական կապերը
Աստծոյ եւ նրա բազմաթիւ գործակալների հետ:
Նրա հաւատքը աննիւթ է, վերացական, պաշտամունքը՝
զուսպ, ծէսերը՝ անշուք ու տժգոյն:

Զարմանալի չէ՞ր լինի, եթէ այս տարբեր ձեւերի
աստուածապաշտութիւնը եւ սրանց հետ