Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կապուած տարբեր հոգեկան ապրումները, կրկնուելով
շարունակ ու սերունդից սերունդ անցնելով,
չազդէին խորապէս մարդկանց հոգիների
վրայ, չկաղապարէին կաթոլիկ ու լութերականի
հոգիները տարբեր կաղապարներով:

Սպանացին սպանտցի է. սպանացին կապուած
է միւս սպանացիների հետ (ու անջատուած գերմաններից)
նաեւ այն պատճառով, որ նա կաթոլիկ է։

Ի հարկէ, կաթոլիկ հայը — Հայ է, սպանացի
չէ: Բայց մի կողմ թողնելով փայլուն բացառութիւնները
(Ալիշանի կամ Պէշիկթաշլեանի տիպի
մարդկանց, չի կարելի ժխտել, որ ընդհանուր
առմամբ կաթոլիկ Հայը նոյնչափ Հայ չէ
ինչ չափ է լուսաւորչականը: Լրիւ Հայ լինելու
համար նրան պակասում է մի բան, ազգային դաւանանքը,—
այն ուրոյն հոգեկան կապերը, որ
ծագում են ու հաստատւում շնորհիւ ընդհանուր
հաւատքի եւ ընդհանուր կրօնական ապրումների:

Այդ պակասը արհամարհելի մանրամասնութիւն
չէ, նա ունի խոշոր կենսական արժէք:

Իմ հայրենի գաւառում (Ախալքալաքում)
զուտ Հայ—լուսաւորչական գիւղերի կողքին կան
նաեւ մի քանի զուտ Հայ—կաթոլիկ գիւղեր: Ապրում
են անջատ, թէեւ բոլորն էլ գաղթականներ
են, որ Հարիւր տարի առաջ եկել են այստեղ միասին
ու նոյն շրջաններից (Կարին—Բասէն-Ալաշկերտ):
Նոյն ազգի անդամներ են, նոյն երկրի ժո–