Jump to content

Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներին, որոնում են ու յօրինում լեզուային այնպիսի ձեւեր, որոնք ամէնից աւելի ընդունակ են հարազատօրէն թարգմանելու իրանց մտքերը։ Բայց միւս կողմից լեզուն ինքը — իր պատրաստի ձեւերով, իր պատրաստի բառարանով ու քերականութիւնով — որոշ կաղապարի մէջ է դնում խօսողի միտքը. լեզուն ուղղութիւն է տալիս, դաստիարակում (ու կազմակերպում մարդկային մտածողութիւնը:

Փոխադարձ ազդեցութեան ու անքակտելի կապակցութեան մի անծայր շրջան է ստեղծւում. լեզուն ազգային հաւաքականութիւնների ստեղծագործաթիւն է, բայց եւ իրանք ազգային հաւաքականութիւնները՝ լեզուի ծնունդ են ամենամեծ չափերով:

Ձուի ու հաւկիթի ծանօթ պատմութիւնն Է:

Անտարակուսելի է սակայն, որ անդրանկութիւնը պատկանում է լեզուին. լեզուն հաւկիթն Է, իսկ ազգը՝ հաւը միայն:

Լեզուն շատ աւելի հին երեւոյթ Է, քան ազգը։ Անշուշտ, ժամանակակից քաղաքակիրթ մարդկութեան լեզուները գերազանցօրէն ազգային ստեղծաղործութիւններ են: Բայց մարդիկ ունեցէլ են լեզուներ (կամ լեզուային սաղմեր) շատ աւելի առաջ, քան ծագել են ազգերը։ Լեզուն նոյնքան հին է, որքան հին է ինքը մարդը։ Մարդու գոյաթիւնը արդէն ենթադրում է լեզուի գո–