Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յութիւն։ Մարդը բանական, այսինքն՝ խօսք ունեցող,
խօսող կենդանի է:

Նախապատմական ամենահին ժամանակներում,
ինչպէս եւ այսօր՝ ամէնին աւելի յետամնաց
վայրենի ցեղերի մէջ՝ չի եղել ու չկայ ոչ մի
մարդկային հասարակութիւն առանց լեզուի,
թո՛ղ որ այդ լեզուն լինի շատ աղքատ իր բառարանով
(հազիւ երկու–երեք հարիւր բառ) ու շատ
անկազմակերպ, շատ անստոյգ իր քերականական
ձեւերով: Կենտրոնական Ափրիկէի մութ անտառների
խորքերում թաքնուած մարդկային թափթփուկները
չեն կազմում ազզային միութիւններ,
բայց լեղու ունեն: Մարդն ու մարդկային լեզուն
— անբաժանելի էութիւններ են, մինչդեռ «ազգը»
քաղաքակրթութեան ծնունդ է, որ կարող է կազմուէլ
միայն այն հասարակութիւնների մէջ, որոնք
հասել են արդէն զարգացման որոշ — ու
բաւականին բարձր — աստիճանների:

Ազգը կազմում է այն մամանակ ու այնտեզ
միայն, երբ եւ ուր կան արդէն մշակութային հարստութիւնների
բաւարար պաշարներ։ Այդ հարստութիւններից
ամենէն արժէքաւորը — ազգութեան
տեսակէտից — լեզուն է:

Երբ մի կողմից լեզուն ծաւալւում է ու ընդհանրանում
այնքան, որ ընդգրկում է իր շրջանակի
մէջ մի մեծ հասարակութիւն (միլիոնաւոր
կամ գոնէ հարիւր հազարաւոր անգամներով) եւ
երբ միւս կողմից լեզուն հասնում է այն աստի–