Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճան զարգացման ու կազմակերպման, մշակում է
բառարանն ու քերականութիւնը այն չափ, որ ընդունակ
է դառնում արտայայտելու հոգեկան բարդ
ապրումներ ու մտքի վերացական թռիչքներ,
ահա այդ ժամանակ ու այդ տեղ ծնունդ Է առնում
ազգը (ենթադրելով, ի հարկէ, որ գոյութիւն ունեն —
աւելի կամ պակաս չափերով — նաեւ ազգային
այլ տարրերը):

Լեզուի կազմակերպումը ազգի ծագման վճռական
վայրկեանն է. լեզուի ինքնահաստատումը
ազգի ինքնահաստատումն է:

Կարելի է ասել — աննշան վերապահումներով,—
որ անգլիական ազգը ծնուեց այն օրը,
երբ Չօուսերը գրեց անգլիական լեզուով «Կենտերբերիի
պատմաթիւնները»,— այսինքն՝ գրի
առաւ, որոշ ձեւերի մէջ գրեց, Հաստատեց ու յաւերժացրեց
այն կենղանի լեզուն, որով խօսում
էին ինքը եւ իր ժամանակակից Հայրենակիցները:
Մինչեւ Չօուսերը ու նրա «պատմութիւնները»՝
կար Անգլիայի ազգաբնակութիւն, կար ժողովուրդ,
կային ցեղեր, կար, վերջապէս, բրիտանական
պետութիւն, բայց անգլիական ագզ չկար:

Կարելի է ասել, որ իտալական ազգը ծնունդ
առաւ այն ժամանակ միայն, երբ Դանտէն՝ առաջին
անգամ լինելով՝ գրեց ազգային լեզուով իր
«Աստուածային կոմիդիան», Պետրարքը՝ իր
«Առնետները», Բոկկաչիոն՝ իր «Դեկամերոնը»:

Կարեյի է ասել, որ հայ ազգը ծնունդ առաւ